Մարդկանց սերը նվաճելու ամենաճիշտ միջոցը նրանց սիրելն է: Ժան Ժակ Ռուսո

Սերն  ուժ  է  տալիս,   աշխուժացնում,   վերածնում:   Առանց   սիրո,   միայն  հանուն  վաստակի  աշխատող  մարդը  երբեք լավ  արդյունք   չի   ստանաԿարելի  է  ժամեր   շարունակ   աշխատել  սիրով  և   հոգնություն  չզգալ: Սակայն  կարելի  է  նաև   ոժասպառվել   մի   քանի  րոպեի  աշխատանքից,   եթե   դա   անես  սառը  սրտով, առանց  սիրո: Այն   ամենն, ինչ  անում   եք, արեք  սիրով  կամ  ընդհանրապես  մի  արեք: Մարդիկ  իրենք  իրենց  հարց  են  տալիս` ինչպես  դառնալ  անխոնջ, չհոգնել: Գաղտնիքը  պարզ  է, սիրեք  այն, ինչ  անում  եք, և  նրանց, ում  համար  դա  անում  եք:

Комментариев: 0

Без заголовка

Glamurayin shnikner@ mer qaxaqi zardn en darcel, nranq aynqan taracvac en, vor ases stexcac linen hasararakutyan nor xav…
Комментариев: 0

Միակ գովազդը, որ երբևէ տեղ գտավ իմ բլոգում

 

  Գեղեցիկ լինելու արվեսը սկսվում է AngalRoze կոսմետիկ միջոցներից…

Читать дальше
Комментариев: 0

Без заголовка

Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս        Chanachelov erjankutyan sahman@ ekeq chdarnanq txmar, vor karoxananq vayelel nuyn ayd erjankutyan qaxcr vayrkyanner@.....

                

Комментариев: 0

Ays tarva amenic modayik ev taracvac sanrvacq@.......

       Tvum e te Sirushoyi artaqin tesqum poxvum e amen ban, baci varseri sanrvacqic ev ktrvacqic....Amen depqum xostovanenq vor gexecik e ev inch vor tex naev ORINAKELI, vorovhetev aysor qaxaqum shat en handipum henc ays vochi ktrvacqner ...
Комментариев: 2

Ինտերակտիվ ժուռնալիստիկա

 
  Ինչ ասել է ինտերակտիվ Ժուռնալիստիկա, որոնք են դրա առավելություններն ու  թերությունները: Նախ հասկանանք <<ինտերակտիվ>> տերմինը: Սա մի երևույթ է, որը ենթադրում է <<լրատվամիջոցի փոխազդեցություն սպառողի` ընթերցողի, դիտողի հետ հենց աշխատանքի ընթացքում>>: Մարդիկ միշտ լրատվամիջոցների հետ փոխադարձ կապի մեջ են եղել: Օրինակ` ամսագիր կարդալիս նրանք լրացնում են վիկտորինան, իսկ հետո շրջում էջը պատասխանը նայելու համար:Հեռուստադիտողը տհաճություն և անբավարարվածություն զգալով լուրերի մեկնաբանությունից` ուղղակի անջատում է հեռուստացույցը: Մինչդեռ նույն այս ինտերակտիվությունը ավելի ճկուն և խորը դրսևուրում ունի օնլայն ժուռնալիստիկայում: Չէ որ վերջինս անընդհատ ներմուծում է նոր տեխնոլոգիաներ ` լսարանի հետ շփումն առավել ընդլայնելու և անմիջական դառձնելու համար: Բնականաբար,  ամենատարրական ինտերակտիվությունը, օրինակ` նորությունների սայթում լսարանի արձագանքն է նյութին, լինի դա  որևէ քաղաքական թեմա, կամ եղանակի տեսություն: Բայց հաճախ այս արձագանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ թե նյութի թեմայի, թե լրագրողի վրա: Մանրամասնեմ` երբեմն այդ մեկնաբանությունը բոլորովին նոր ուղղություն է ցույց տալիս լրագրողին` թեմայի լուսաբանման համար, կամ մեկ ուրիշ, նոր և ոչ պակաս կարևոր թեմա է մատնանշում: Այսօր արդեն սովորական դարձած <<հեղինակային շարքերը>>, փոխարինվում են բլոգներով, որտեղ 1 կարծիքը կարող է վերածվել բանավեճի թե լրագրողների, թե լսարանի միջև: Վերջապես, բլոգում հնարավոր է անմիջապես ստանալ ընթերցողի մեկնաբանությունը և արձագանքը: Այստեղ փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր դրույթի վրա: Առհասարակ <<ինտերակտիվություն>> տերմինը բնորոշվում է 3 տարբեր գործընթացներով` մարդու, մեդիայի և հասարակության մասնակցությամբ: Առաջին գործընթացը կատարվում է, որքան էլ տարօրինակ հնչի, մարդու և մեդիայի` համակարգչի միջև: Երկրորդ գործընթացը ` համակարգչի և հասարակության միջև կապն է, և վերջապես երրորդը` հենց համակարգչի միջոցով ստեղծվում է կապ հասարակության և անհատի` լրագրողի միջև: Բնականաբար, այս վերջինը կարելի է ասել` ինտերկակտիվության բուն նպատակն է և եթե այդ կապը ստեղծվում է, ապա ինտերակտիվ ժուռնալիստիկան <<կատարում է իր առաքելությունը>>:Կարծես հոգեբանորեն մեզանում ձևավորվել է այն կարծրատիպը, որ եթե տվյալ նյութի տակ կա մեկնաբանությունների մի ամբողջ շարք, ասես բնազդաբար, բազմաթիվ նյութերի մեջից մեզ համար կարևորվում է հենց այդ նյութը, մեծ ցանկություն է առաջանում  կարդալ այն և ծանոթանալ բոլոր մեկնաբանություններին:Բայց մի շատ կարևոր դրույթ. հաճախ այդ մեկնաբանությունները վերածվում են թեժ բանավեճերի: Այստեղ արդեն խնդիր է առաջանում. ընթերցողները մեկնաբանությունների միջոցով կարող են անձնական վիրավորանք հասցնել միմյանց: Այս դեպքում ինտերակտիվությունը հակաժուռնալիստական գործառույթ է կատարում, չէ որ վիրավորված անձը կարող է հակակրանք զգալ տվյալ լրատվամիջոցի հանդեպ:
 Այսպիսով ` ինտերակտիվությունը կարող է հուշել լրատվամիջոցին տարբեր թեմաներ, մատնացույյց անել հասարակական հիմնախնդիրներ նաև բացահայտել լսարանի սպասումներն ու ակնկալիքները լրատվամիջոցից:
Ինտերակտիվության տարատեսակներ են նաև գլուխկոտրուկներն ու խաղերը, որոնք ևս հրապուրում և պահում են լսարանին` հնարավորություն տալով օնլայն լրագրողներին տարածել իրենց հավաքած տեղեկատվությունը:

Եվս  մեկ շատ կարևոր գրավական: Բոլոր օնլայն նորությունների սայթերը ինչ էլ որ առաջարկելիս լինեն, եթե ունեն ժամանակ, սարքավորումներ և լավ մասնագետներ, պետք է տրամադրեն նաև որոնման հնարավորություն: Մենք ինքներս էլ, երբ մտնում ենք օնլայն լուրերի սայթ, ինչ որ կոնկրետ լուր ենք փնտրում, և ոչ թե ցանկանում ենք ծանոթանալ օրվա բոլոր լուրերին:Եվ մարդկանց համար իրենց ցանկացածը որոնելու արագ և արդյունավետ եղանակ է որոնման հնարավորությունը: Հաստատապես կարող ենք ասել, որ այն սայթերը, որոնք չունեն այս շատ կարևոր ինտերակտիվ տարրը, կկորցնեն իրենց լսարանը ի հաշիվ նրանց, ովքեր ունեն: Այս որոնման հնարավորությունը ոչ միայն  առաջնային է, այլև պետք է գտնվի հենց առաջին էջում, որպեսզի արդյունքը անմիջական-արդյունավետ լինի:

Վերջում հիշենք, որ <<ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ>> խոսքը տեղին է նաև ինտերակտիվ ժուռնալիստիկայի դեպքում:Չէ որ ինտերակտիվությունը զուտ հանուն ինտերակտիվության կարող է չափազանցված լինել:
Комментариев: 7

Հարսանեկան զգեստները ևս դուրս չեն նորաձևությունից...

 

Թվում  է,   թե   նորաձեւության   բնագավառում ամենապահպանողականը  հարսանեկան  շորերն  են: Սակայն նրանք  նույնպես  փոփոխություններ  են  կրել  տարբեր  ժամանակաշրջաններում:  Օրինակ  դեռևս  վաղ  անցյալում  մեր  նախնիները  հագել  են  տարազներ: Սպիտակ  գույնը"ներմուծվել" էԵվրոպայից: Քաղաքակիրթ  եվրոպացիները  առաջինը  զուգեցին  իրենց  հարսներին  ճեփ-ճերմակ  զգեստովԵրեւույթը  շուտ  մտավ  հայերի  կենցաղի  մեջքանզի  սպիտակը  խորհրդանշում  է  մաքրությունՀատկանշական  էոր հարսի  շորը  միշտ էլ  եղել է  երկար ,բայց  վերջին  100-ամյակում  դրա  երկարությունը  ևս  փոփոխության   ենթարկվեց :

Իսկ  ինչ  վերաբերում  է  մեր  օրերին ,   ապա   այսօր  նորաձեւ  են  համարվում շլացուցիչ  սպիտակությամբոչ  շատ  ուռուցիկշղարշով  եւ  ժանյակով  զարդարված  զգեստները: Կարմիր  գույնը  սահուն  կերպով  դուրս  է  մղվել  նորաձեւությունից` սպասելով  ավելի  հարմար  ժամանակների: Ակտուալ  են   21 սպիտակ  վարդերից  կազմված եւ  վարդագույն  ժապավենով  պարուրված  հարսի ծաղկեփնջերըբնական  վարդերով  զարդարված բարձր  սանրվածքներըՍտորև  ներկայացնում  եմ ամենանորոձև  հարսանեկան  զգեստների  լայն  ընտրանին`  վստահությամբ երաշխավորելով,  որ այստեղ  կգտնեք  նաև  ձերը հոգու ճիչը:

Комментариев: 0

Նորաձևությունը թելադրում է ...

 Ըստ ոճաբանների`բարձրակրունկ կոշիկները այս տարի ամենից մոդայիկն են: Վերջիններիս խորհուրդով` նախապատվությունը պետք է տալ հատկապես եռանկյունաձև և ուղղանկյուն կրունկներին: Այստեղ ներկայացնում եմ ամենանոր ու թարմ տեսականին  վերջին      ցուցադրություններից:                                                                                   
Комментариев: 1

Ամենաթանկարժեք Բարբի տիկնիկի ծնունդը

Գուցե մեզ համար մի փոքր տարօրինակ հնչի, բայց Նյու Յորքում արդեն աճուրդի է հանվել առաջին անգամ 300-500 հազար դոլար գնահատված Բարբի տիկնիկը :Այն մեկ  օրինակով  է  արտադրվել  և  վաճառվում է  իտալացի  ոսկերիչ ՍտեֆանոԿանտուրիի կողմից  պատրաստված  ադամանդե  մանյակի  հետ  միասին:Ստորև  ներկայացնում եմ հենց իրեն`կես միլիոն դոլար գնահատված <<Մեծն Բարբիին>>:

 
Комментариев: 0

Երբևէ հանդիպածս ամենագեղեցիկ հեռախոսը

Комментариев: 0
Страницы: 1 2
лайки
LIANA
LIANA
Было на сайте никогда
Читателей: 5 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья