Ինտերակտիվ ժուռնալիստիկա

Ինչ ասել է ինտերակտիվ Ժուռնալիստիկա, որոնք են դրա առավելություններն ու թերությունները: Նախ հասկանանք <<ինտերակտիվ>> տերմինը: Սա մի երևույթ է, որը ենթադրում է <<լրատվամիջոցի փոխազդեցություն սպառողի` ընթերցողի, դիտողի հետ հենց աշխատանքի ընթացքում>>: Մարդիկ միշտ լրատվամիջոցների հետ փոխադարձ կապի մեջ են եղել: Օրինակ` ամսագիր կարդալիս նրանք լրացնում են վիկտորինան, իսկ հետո շրջում էջը պատասխանը նայելու համար:Հեռուստադիտողը տհաճություն և անբավարարվածություն զգալով լուրերի մեկնաբանությունից` ուղղակի անջատում է հեռուստացույցը: Մինչդեռ նույն այս ինտերակտիվությունը ավելի ճկուն և խորը դրսևուրում ունի օնլայն ժուռնալիստիկայում: Չէ որ վերջինս անընդհատ ներմուծում է նոր տեխնոլոգիաներ ` լսարանի հետ շփումն առավել ընդլայնելու և անմիջական դառձնելու համար: Բնականաբար, ամենատարրական ինտերակտիվությունը, օրինակ` նորությունների սայթում լսարանի արձագանքն է նյութին, լինի դա որևէ քաղաքական թեմա, կամ եղանակի տեսություն: Բայց հաճախ այս արձագանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ թե նյութի թեմայի, թե լրագրողի վրա: Մանրամասնեմ` երբեմն այդ մեկնաբանությունը բոլորովին նոր ուղղություն է ցույց տալիս լրագրողին` թեմայի լուսաբանման համար, կամ մեկ ուրիշ, նոր և ոչ պակաս կարևոր թեմա է մատնանշում: Այսօր արդեն սովորական դարձած <<հեղինակային շարքերը>>, փոխարինվում են բլոգներով, որտեղ 1 կարծիքը կարող է վերածվել բանավեճի թե լրագրողների, թե լսարանի միջև: Վերջապես, բլոգում հնարավոր է անմիջապես ստանալ ընթերցողի մեկնաբանությունը և արձագանքը: Այստեղ փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր դրույթի վրա: Առհասարակ <<ինտերակտիվություն>> տերմինը բնորոշվում է 3 տարբեր գործընթացներով` մարդու, մեդիայի և հասարակության մասնակցությամբ: Առաջին գործընթացը կատարվում է, որքան էլ տարօրինակ հնչի, մարդու և մեդիայի` համակարգչի միջև: Երկրորդ գործընթացը ` համակարգչի և հասարակության միջև կապն է, և վերջապես երրորդը` հենց համակարգչի միջոցով ստեղծվում է կապ հասարակության և անհատի` լրագրողի միջև: Բնականաբար, այս վերջինը կարելի է ասել` ինտերկակտիվության բուն նպատակն է և եթե այդ կապը ստեղծվում է, ապա ինտերակտիվ ժուռնալիստիկան <<կատարում է իր առաքելությունը>>:

Այսպիսով ` ինտերակտիվությունը կարող է հուշել լրատվամիջոցին տարբեր թեմաներ, մատնացույյց անել հասարակական հիմնախնդիրներ նաև բացահայտել լսարանի սպասումներն ու ակնկալիքները լրատվամիջոցից:
Ինտերակտիվության տարատեսակներ են նաև գլուխկոտրուկներն ու խաղերը, որոնք ևս հրապուրում և պահում են լսարանին` հնարավորություն տալով օնլայն լրագրողներին տարածել իրենց հավաքած տեղեկատվությունը:
Եվս մեկ շատ կարևոր գրավական: Բոլոր օնլայն նորությունների սայթերը ինչ էլ որ առաջարկելիս լինեն, եթե ունեն ժամանակ, սարքավորումներ և լավ մասնագետներ, պետք է տրամադրեն նաև որոնման հնարավորություն: Մենք ինքներս էլ, երբ մտնում ենք օնլայն լուրերի սայթ, ինչ որ կոնկրետ լուր ենք փնտրում, և ոչ թե ցանկանում ենք ծանոթանալ օրվա բոլոր լուրերին:Եվ մարդկանց համար իրենց ցանկացածը որոնելու արագ և արդյունավետ եղանակ է որոնման հնարավորությունը: Հաստատապես կարող ենք ասել, որ այն սայթերը, որոնք չունեն այս շատ կարևոր ինտերակտիվ տարրը, կկորցնեն իրենց լսարանը ի հաշիվ նրանց, ովքեր ունեն: Այս որոնման հնարավորությունը ոչ միայն առաջնային է, այլև պետք է գտնվի հենց առաջին էջում, որպեսզի արդյունքը անմիջական-արդյունավետ լինի:
Վերջում հիշենք, որ <<ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ>> խոսքը տեղին է նաև ինտերակտիվ ժուռնալիստիկայի դեպքում:Չէ որ ինտերակտիվությունը զուտ հանուն ինտերակտիվության կարող է չափազանցված լինել:
P.S.- Ամեն դեպքում, հետաքրքիր նյութ է ստացվել, նամանավանդ ինձ համար, քանի որ թեման շատ մոտ էր իմին: