Եկեք ճիշտ խնամենք հոնքերը...


Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Ասում են`հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում , որքան էլ խոսքս զարմանալի հնչի, ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Իսկ կոսմետոլոգ Լիլիթ Կարապետյանի կարծիքով, այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը:Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների:<< Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում>>-պնդում է Լիլիթը` ավելացնելով, որ ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում: 

   Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: <<Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը3 սմ է>> — նշում է կոսմետոլոգը: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Շատ կարևոր խորհուրդ Լիլիթի կողմից` ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
лайки
LIANA
LIANA
Было на сайте никогда
Читателей: 5 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья