Եկեք ճիշտ խնամենք հոնքերը...


Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Ասում են`հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում , որքան էլ խոսքս զարմանալի հնչի, ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Իսկ կոսմետոլոգ Լիլիթ Կարապետյանի կարծիքով, այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը:Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների:<< Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում>>-պնդում է Լիլիթը` ավելացնելով, որ ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում: 

   Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: <<Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը3 սմ է>> — նշում է կոսմետոլոգը: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Շատ կարևոր խորհուրդ Լիլիթի կողմից` ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին:

Комментариев: 0

Մենակությունը դա…

Երբ  օրերով  հեռախոսը չի  զանգումդա  մենակություն  չէդա վատ  ընկերներն են

Երբ լսում  ես ,թե ինչպես է  գնում  ժամանակըդա  մենակություն չէդա շատ  ազատ ժամանակ  ունենեալն է

Երբ  ոչ  ոք  չկա, ում սպասեսդա  մենակություն  չէդա  վատատեսություն է

Երբ  գողանում   ես  ուրիշի  կյանքից  պատառիկներ  քոնը  լցնելու համար-դա  մենակություն   չէդա  անինքնավստահութուն  է

Երբ  մարդ  չկա` ում  հետ  խոսես, ու  դու սկսում  ես  խոսել  ինքդ քեզ  հետդա  մենակություն  չէդա  հիվանդություն  է

Երբ  դու օրերով լաց  ես լինում   դատարկ սենյակումդա  մենակություն  չէդա  դեպրեսսիա  է

Երբ  դու  կարծում   ես, թե ոչ  ոք  քեզ  չի հասկանումդա  մենակություն չէդա էգոիզմ  է

Երբ ուզում  ես անճարությունից  բարձր գոռալ-դա  մենակություն չէդա  ցավ է


Երբ դու ոչ  մեկին պետք չեսդա  մենակություն չէդա ինքնախաբեություն  է

Մենակությունը  այն  է, ինչ  մենք ինքներս  ենք հորինում, երբ ոչ  ոք մեզ չի ասում ամենահասարակ բառերը` Ես  քեզ   սիրում եմ

Комментариев: 0

Ինչ առողջ և թարմ էի ես...



 Ինչ գեղեցիկ էի ես, ինչ առողջ ու թարմ: Բոլորը հիացած էին ինձնով, անվերջ նայում, նույնիսկ նկարվում էին հետս:Ամեն առավոտ ծարավս հագեցնում էին սառը, մաքուր ջրով: Իսկ նա, ում ինձ նվիրել էին, ինձ իր ընկերն էր համարում, անվերջ խոսում էր հետս: Իր սիրած էակից ստացած առաջին նվերն էի ես: Ինչպես ասացի, առաջին օրը վայելում էի թագուհու կյանք, երկրորդ օրը փայլս փոքր ինչ խամրեց, երրորդ օրը լսեցի տան տիկնոջ խոսքերը, թե ոնց որ արդեն թերթիկներս թառամում են: Չարաբաստիկ չորորդ օրը մայրն ասաց աղջկան, որ չմոռանա իր հետ վերցնել ինձ: Բայց ինչու...Չէ որ ես ընկերացել էի ձեզ հետ, հարմարվել ձեր ընտանեկան կյանքին: Այդ ուր եք ինձ տանում: Դառն է կյանքը` գեղեցիկ չես, ուրեմն պետք է ազատվեն քեզնից:5-րդ օրն է.առավոտ: Դառը կսկիծով սպասում եմ հեռացմանս: Տեսնես ինչ է լինելու ինձնից հետո այս տանը, տեոսնես ով կգա ինձ փոխարինելու:Ահա եկավ աղջիկը, նա ընտանիքի միակ անդամն էր, ով ինձ հրաժեշտ տվեց: Իսկ հիմա ես արդեն բակի աղբամանի կողքին եմ դրված:Անցորդներն ինչ որ թախծալի հայացքով են ինձ նայում. երևի խղճում են:Նույնիսկ մուրացկաններն ինձ չեն նկատում: Կողքիս նետված իրերին ձեռք են տալիս, նույնիսկ ընտրում և տանում են, իսկ ինձ...Ես արդեն նրանց էլ պետք չեմ:Ինչ կարճ տևեց կյանքս, ափսոս, որ ամեն վայրկյանս չէի վայելում...Ահա աղբի բեռնատարն է մոտենում: Ես իմ վերջին հանգրվանը գտա այստաղ...Դառն ու ողբերգական վախճան…
Комментариев: 0

Ճերմակ հեր, գարուն սեր

 

Комментариев: 0
Страницы: 1 2
лайки
LIANA
LIANA
Было на сайте никогда
Читателей: 5 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья